Ներքին Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 17:00 27-06-2026

Իսրայելը, եթե չխանգարեն, կընդունի Հայոց ցեղասպանությունը․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հայտարարությունը, ըստ որի՝ կառավարության առաջիկա նիստում կարող է քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, լայն քննարկումների և տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է, թե քաղաքացիների կարծիքով՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և քաղաքացիներն ի՞նչ սպասումներ ունեն այս ճանաչումից։

Հարցվածների մի մասը նման զարգացումը քիչ հավանական է համարեց՝ ընդգծելով տարածաշրջանային քաղաքականության և Իսրայելի արտաքին շահերի գործոնը։

«Չեմ կարծում, չգիտեմ… երևի իրավիճակից է կախված, այս պահին կարող է ավելի շատ Թուրքիային ուղղված քաղաքական քայլ լինել, բայց վստահ չեմ, որ վերջնական ճանաչում կլինի»,– ասաց հարցվածներից մեկը։

Քաղաքացիների մեկ այլ խումբ նշեց, որ թեմային չի հետևել և հետևաբար չի կարող հստակ կարծիք հայտնել։

«Չեմ լսել այդ հայտարարության մասին, չեմ կարող կարծիք ասել, չեմ խորացել թեմայի մեջ»,– նշեց մեկ այլ քաղաքացի։

Միաժամանակ մի շարք հարցվածներ ընդգծեցին, որ նման հարցերում պետությունների դիրքորոշումները հիմնականում պայմանավորված են քաղաքական հաշվարկներով, այլ ոչ միայն պատմական կամ բարոյական գործոններով։

«Չեմ կարող ոչինչ բացառել, բայց նման հարցերում հիմնականում քաղաքական շահերն են որոշիչ»,– ասաց մեկ այլ մասնակից։

Եղան նաև քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ տարածաշրջանում զարգացումները հաճախ անկանխատեսելի են, և հնարավոր որոշումները կարող են անակնկալ լինել։

«Այլևս չենք զարմանում ոչ մի բանից»,– նշեց հարցվածներից մեկը։

Մյուսները հավելեցին, որ հնարավոր ճանաչումը կախված կլինի միջազգային ճնշումներից և տարածաշրջանային հարաբերությունների ընդհանուր զարգացումներից։

«Եթե քաղաքական շահերը թույլ տան և չխանգարեն, հնարավոր է ճանաչում լինի, բայց դա դժվար է կանխատեսել»,– ասաց մեկ այլ քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, հարցվածների կարծիքները տարբեր էին։ Մի մասը Իսրայելից չէր ակնկալում Հայոց ցեղասպանության ճանաչում։ Մյուս մասը չբացառեց նման զարգացում։ Իսկ որոշ քաղաքացիներ էլ ընդգծեցին, որ թեման դեռևս չափազանց անորոշ է հստակ կանխատեսումների համար։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի