Ներքին 2 ամիս առաջ - 17:12 26-06-2026

Հրաչուհի Ութմազյանը նշում է ծննդյան 40-ամյակը. ինչ անակնկալ են արել նրան Առաջին ալիքի գործընկերները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հանրային հեռուստաընկերության ամենասիրված ու էլեգանտ հաղորդավարուհիներից մեկը՝ Հրաչուհի Ութմազյանը, այսօր նշում է իր ծննդյան հոբելյանական 40-ամյակը։ Հաղորդավարուհին սոցիալական իր էջերում արդեն իսկ կիսվել է տոնական տրամադրությամբ՝ հրապարակելով հոլովակ և կից թողնելով գեղեցիկ մեկնաբանություն. «40 և հրաշալի»։

Այս կարևոր օրը, սակայն, առանց մեծ անակնկալների չի անցել։ Հրաչուհի Ութմազյանի՝ «Առաջին ալիքի» գործընկերները աշխատավայրում՝ հենց հեռուստաընկերության սենյակներից մեկում, տորթով, ծաղիկներով ու ջերմ բացականչություններով սպասել և անակնկալ են մատուցել հաղորդավարուհուն։

Գործընկերների հրապարակած հոլովակին կից, որը վերահրապարակել է նաև հոբելյարը, գրված է եղել. Բարով ես ծնվել, Չուկս»։

Համացանցում հետևորդները, գործընկերները շարունակում են շնորհավորել հաղորդավարուհուն։



Թամարա Քալանթարյան