Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:14 24-06-2026

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները

Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhub հարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան:

Մասնավորապես, համագործակցելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և այլ երկրների գործընկերների հետ, Eventhub-ը տրամադրում է տեխնիկական աջակցություն և տոմսերի հասանելիություն տվյալ երկրներում տեղի ունեցող հայկական միջոցառումների համար: Համագործակցության արդյունքում արդեն իսկ իրականացվել են «Վիտամին ակումբի» եվրոպական շրջագայության, ինչպես նաև «Նոա» ֆուտբոլային ակումբի մի շարք արտագնա խաղերի տոմսերի վաճառքները:

Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի կողմից ներդրված Eventhub հարթակն արդեն իսկ համագործակցում է Վրաստանի միջոցառումների ոլորտի առաջատար կազմակերպությունների՝ tkt.ge-ի, biletebi.ge-ի և Starring Georgia-ի հետ։ Համագործակցության արդյունքում հայ օգտատերերը հնարավորություն են ստացել ձեռք բերել տարածաշրջանի ամենապահանջված միջոցառումների` Kanye West-ի, Tom Odell-ի, Moby-ի, Ricky Martin-ի համերգների, Tbilisi Open Air փառատոնի, Մանկական Եվրատեսիլի տոմսերը։

Միաժամանակ, վրացի գործընկերների միջոցով իրականացվել են Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների` Լարա Ֆաբիանի, Արկադի Դումիկյանի, Արմենչիկի համերգների և մի շարք այլ միջոցառումների տոմսերի վաճառք։



«Մենք շարունակում ենք կառուցել ամբողջական էկոհամակարգ, որը միավորում է կազմակերպիչներին, արտիստներին, գործընկերներին և միջոցառումների սիրահարներին։ Մեր նպատակն է ստեղծել վստահելի տեխնոլոգիական միջավայր, որտեղ թե’ տեղական, թե’ միջազգային միջոցառումների կազմակերպման, տոմսերի վաճառքի և անցկացման գործընթացը կլինի առավել հեշտ, արագ և հասանելի», – նշում է Eventhub-ի պրոդուկտի ղեկավար Էլեն Ղազարյանը։

Ընկերությունն այսօր ակտիվորեն զարգացնում է AI գործիքները՝ լայնորեն կիրառելով դրանք մարքեթինգի, ծրագրավորման, վերլուծության և բիզնես գործընթացների կառավարման ուղղություններում` էականորեն բարձրացնելով թիմի արդյունավետությունն ու մի քանի անգամ բազմապատկելով ծառայությունների մատուցման արագությունը։ Այս մոտեցման շնորհիվ ավելի քան 30 գործիք և հարթակ ստեղծվել է AI օգնականների միջոցով:



Eventhub-ի կարևոր նորամուծություններից է նաև կայքում և Telegram-ում գործող AI+ օգնական Նարեն, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն միջոցառումների, տոմսերի և պատվերների վերաբերյալ վայրկյանների ընթացքում։

Հարթակը շարունակում է կատարելագործել նաև տեխնոլոգիական հնարավորությունները։ Վերջին ամիսներին հարթակում ներդրվել են մի շարք նոր հնարավորություններ՝ Add to Calendar, Share Event, միջոցառումների գնահատման համակարգ, «Ձեզ կարող է հետաքրքրել» առաջարկությունների բաժին և այլն։

Eventhub-ում արդեն կարելի է տեսնել նաև փորձառությունների (կինո, արվեստ, գաստրոնոմիա, արկածներ…) կատեգորիան: Մոտ ժամանակներս հարթակում հասանելի կլինեն նաև այլ հնարավորություններ՝ ապահովելով հաճախորդների երեկոն պլանավորելու ամբողջական փորձառություն։

Զարգացման հաջորդ կարևոր քայլը Eventhub.Yerevan միջոցառումների տարածքի բացումն է, որը գտնվում է Երևանում՝ Ավետիս Ահարոնյան 3/8 հասցեում։ Այս վայրը նախատեսված է համերգների, ստեղծագործական միջոցառումների համար։ Առաջին միջոցառումն արդեն իսկ տեղի է ունեցել հունիսի 14-ին, առաջիկայում տարածքը կհյուրընկալի տարբեր ձևաչափերի նախագծեր։

Հավելենք, որ Eventհub-ը հասանելի է ինչպես վեբ կայքի, այնպես էլ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի միջոցով:



Eventhub-ի մասին

Eventhub հարթակն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո» ՓԲԸ-ի պրոդուկտն է, որը գործարկվել է 2023-ին։ Հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով տոմսերի վաճառքի, նստատեղերի ընտրության և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին