Արտաքին 3 ամիս առաջ - 15:14 22-06-2026

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, քանի որ խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգը սխալմամբ գործարկվել է։ Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ-ից։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ DP-856 (Գյումրի – Մոսկվա) չվերթի սենսորներից մեկը ակտիվացել է։ Անձնակազմը գործել է խստորեն հրահանգների համաձայն, և օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Մախաչկալայի այլընտրանքային օդանավակայանում։ Վայրէջքն իրականացվել է ըստ նախատեսվածի, և ինքնաթիռն ինքնուրույն է մոտեցել թռիչքուղուն», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։

Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է շեղում դեպի Մախաչկալա, և մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ