Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 22:36 16-06-2026

Եվրոպական ներդրումային բանկը կվերադառնա Թուրքիա

Ստորագրվել է եվրոպա-թուրքական փաստաթղթերի փաթեթ, որը 7 տարվա ընդմիջումից հետո ճանապարհ է հարթում Եվրոպական ներդրումային բանկի՝ Թուրքիա վերադարձի և զարգացման նոր նախագծերի ֆինանսավորման համար։

Հատկանշական է, որ այս գործընթացն իրականացվել է առանց Կիպրոսի հիմնախնդրին կապվելու, և Կիպրոսը ԵՄ անդամ մյուս 27 երկրի հետ միասին կողմ է քվեարկել այս որոշմանը:

Թեև Եվրոպական ներդրումային բանկի վերադարձը Թուրքիա առաջին հայացքից տեխնիկական-ֆինանսական քայլ է թվում, սակայն այն ունի լուրջ քաղաքական ենթատեքստ։ Սա ցույց է տալիս, որ Կիպրոսի Հանրապետությունը որոշ եվրոպա-թուրքական հարցերում կարող է առաջնորդվել առանց Թուրքիայի առջև կիպրական խնդրի նախապայման դնելու:

Նշվում է, որ այս դիվանագիտական առաջընթացն ուշագրավ է նրանով, որ համընկնում է Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի բանակցությունների ակտիվացման և Անկարա ու Աթենք իրականացվող բարձրաստիճան փոխադարձ այցերի ժամանակաշրջանին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ