Արտաքին 4 ամիս առաջ - 17:48 13-06-2026

Պետեր Մադյարը Վիկտոր Օրբանին մեղադրել է ժողովրդին խաբելու մեջ

Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Հունգարիայի վարչապետն այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Մադյարը նշել է, որ Օրբանը ժամանակին հայտարարել է, որ չի կիրառի Եվրոպական միգրացիոն պակտը, մինչդեռ իրականում պատրաստվում էր երկիր ընդունել հարյուր հազարավոր միգրանտների:

Նա մանրամասնել է, որ նախորդ կառավարությունը սկսել էր փախստականների ճամբար կառուցել Ավստրիայի սահմանի մոտ, բայց հրաժարվել էր այդ գաղափարից տեղի բնակիչների ճնշման տակ:

«Օրբանի կառավարությունը հաճախ ստում էր բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ տնտեսական իրավիճակի, երկրի սոցիալական իրավիճակի և ռուս-ուկրաինական պատերազմի, բայց կար նաև մեկ այլ խնդիր։ Այդ խնդիրը անօրինական միգրացիան էր», - հայտարարել է Մադյարը։

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ նախկին կառավարությունը բանավոր դեմ էր հանդես գալիս Ասիայից և Աֆրիկայից միգրանտներ ընդունելուն, բայց իրականում ճամբար էր կառուցում նրանց համար, պլանավորում էր այդ նպատակով միլիոնավոր եվրոներ հատկացնել և «ֆիլտրացիայի գոտի» ստեղծել Դյոր-Մոսոն-Շոպրոն շրջանում՝ ավստրիական սահմանի մոտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար