Արտաքին 4 ամիս առաջ - 23:13 12-06-2026

Բեռլինում քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Բեռլինում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել:

Վերջինս հանդիպել է նաև Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստի հետ, որի ընթացքում քննարկվել են Անկարա-Բեռլին երկկողմ կապերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը։

Կողմերը գնահատել են Եվրոպայի անվտանգության համակարգի փոխակերպումը, տրանսատլանտյան կապերի ապագան և գլոբալ մարտահրավերները: Քըլըչը մասնակցել է «Դեպի 2026թ․-ի Անկարայի գագաթնաժողով․ ձևավորելով եվրոատլանտյան անվտանգության ապագան» խորագրով կլոր սեղանին։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի «ուժեղ ու անփոխարինելի դաշնակից», շարունակելու է իր վճռական ներդրումն ունենալ եվրոատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության գործում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ