Ներքին 2 ամիս առաջ - 11:13 11-06-2026

Լոռու մարզում «Opel»-ը բախվել է 2 էլեկտրասյուների և տապալել դրանք․ shamshyan.com

Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյուներին և տապալել դրանք, ինչի հետևանքով էլեկտրասյուները հայտնվել են երթևեկելի հատվածում և ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փասատթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված