Ներքին 2 տարի առաջ - 23:51 08-06-2024

Լոռու մարզում բախվել են «Opel»-ն ու «Ucom»-ի վիլիսը. վիրավորներից մեկը անչափահաս է. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ավագյանի վարած «ՈւԱԶ» և 49-ամյա Սերյոժա Դարբինյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Կ. Ավագյանի ուղևոր Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Քոսակյանը և Ս. Դարբինյանի ուղևոր Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ավետ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «ՈւԱԶ»-ի վարորդ Կ. Ավագյանը եղել է ոչ սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է «Ucom» ընկերությունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում