Ներքին 4 ամիս առաջ - 19:30 07-06-2026

Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ի պարզաբանումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։

Այս մասին գրել է Փաստինֆոն։

«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ընտրողների թիվն ավելացել 18 հազար 125-ով։
«Փաստինֆո»-ին ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ դրանք գաղտնի ցուցակներ են։

Հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք դրանցում կարող են լինել այլազգիների անուններ, ինչին ի պատասխան ԿԸՀ-ից վստահեցնում են, որ ոչ։

«Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնին։ Հայաստանի ԱԺ ընտրություններին իրավունք ունեն ընտրելու բացառապես ՀՀ քաղաքացիները, հետևաբար չի կարող այդտեղ այլազգի լինել»,- ասել է ԿԸՀ խոսնակը «Փաստինֆո»-ի հետ զրույցում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ