Արտաքին 2 ամիս առաջ - 15:10 06-06-2026

ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ

Եվրամիությունն ու Ադրբեջանն այս շաբաթ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունավետ փուլ են անցկացրել՝ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը:

Նա հիշեցրել է, որ Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1996 թվականին, մնում է երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը և ներառում է քաղաքական երկխոսությունը, առևտուրը և տնտեսական համագործակցությունը:

Դեսպանը նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ: