Ներքին Միտք 4 ամիս առաջ - 11:41 31-05-2026

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել

Երեկ փողոցում իմ ծանոթ, 70-ն անց բարձրագույն կրթությամբ տղամարդն, ով նույնիսկ գրքեր է խմբագրել, ասաց, որ Կիրանցից ոչ մի մետր հող չի հանձնվել Ադրբեջանին; Հարցրի՝ երբևէ եղե՞լ ես Կիրանցում, հո գիտես, որ ես Տավուշից եմ, փաստերով եմ գրում Կիրանցի հանձնված հողերի մասին։ Մարդը իշխանության գեբելսյան քարոզչության տիպիկ զոհերից է։

Նմանները հարյուր հազարներ են, իշխանության քարոզչության հոպոպի փոշին՝ գլխներին, բանականության և խղճի մնացորդները կորցրած։ Չնայած նմանների մեծաթիվ լինելուն, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պարտվելու են հունիսի 7-ի ընտրություններում։ Որովհետև չի կարող հայ ազգի մեծամասնությունը ստախոս, անհայրենիք, փողի համար սրբություններ ուրացող լինել։

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն 3-րդ անգամ են քվե խնդրում, սակայն 3-րդ անգամ Հայաստանում ոչ ոք չի հաղթել համապետական ընտրություններում; 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններում ՔՊ-ն ստացավ 660 հազար քվե, հիմա դրա կեսն է ստանալու։ Մարդիկ հոգնել են նրա անվերջ ստերից, ղժղժ ձայնից, պատասխանատվությունը և մեղքերն ուրիշների՝ «նախկինների», Ռուսաստանի, ընդդիմության վրա գցելուց։

3-ը մեծ է 1-ից, ընդդիմադիր 3 ուժերը հաղթելու են ընտրություններում։ Պետք է պատրաստ լինել հունիսի 8-ին միասնաբար տեր կանգնելու հաղթանակին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ