Սպորտ 4 ամիս առաջ - 23:18 29-05-2026

Մեզ համար շատ դժվար կլինի առանց Սպերցյանի, նա մեր առաջատարն է․ Կորդոբա

«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան Sport-Express-ին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու լուրերին։

- Հավանականություն կա, որ Էդուարդ Սպերցյանն այլևս հանդես չի գա «Կրասնոդարում»։ Կարելի՞ է ասել, որ նա արդեն գերազանցել է ՌՊԼ-ի (Ռուսաստանի Պրեմիեր լիգայի) մակարդակը։
«Մենք նրա հետ այդ հարցը չենք քննարկել։ Հեռանալ, թե մնալ՝ միայն նա պետք է որոշի, դա իր անձնական ընտրությունն է։ Խորհուրդներ տալ, իհարկե, կարելի է, բայց նա ի վիճակի է ինքնուրույն ճիշտ որոշում կայացնել։ Նա քաջատեղյակ է իր կարողություններին և հստակ գիտի իր ներուժը»։- Կարո՞ղ ես պատկերացնել «Կրասնոդարն» առանց Սպերցյանի։

«Մեզ համար, անշուշտ, ավելի դժվար կլինի, քանի որ նա մեր թիմի առաջատարն է։ Սակայն մենք մեկ միասնական թիմ ենք։ Եթե անգամ ես էլ հեռանամ, նույնպես շատ բան կփոխվի։ Բայց, միևնույնն է, թիմը կվերակառուցվի ու կվերակազմավորվի՝ հարմարվելով նոր իրավիճակին»։

Հիշեցնենք, որ Fonbet Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում «Սպարտակի» դեմ կայացած հանդիպումից հետո Էդուարդ Սպերցյանը հայտարարել էր, որ դա կարող էր իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» մարզաշապիկով։

2025/26 մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ավագը «ցուլերի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի