Ներքին 4 ամիս առաջ - 17:17 25-05-2026

Անի Խաչիկյանի նոր ոճը․ դերասանուհին կերպարանափոխվել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական կինոյի և հեռուստատեսության ամենանուրբ դերասանուհիներից մեկը՝ Անի Խաչիկյանը, հերթական անգամ հայտնվել է իր երկրպագուների ու համացանցի ուշադրության կենտրոնում: Անին, ով սովորաբար նախընտրում է հանգիստ, դասական և բնական կերպարներ, այս անգամ որոշել է թարմություն հաղորդել իր արտաքինին և դիմել է կտրուկ փոփոխության:

Դերասանուհին սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է նոր ֆոտոշարքով՝ ի ցույց դնելով իր թարմացված ու չափազանց ոճային տեսքը: Լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ Անի Խաչիկյանը հրաժարվել է իր նախկին սովորական սանրվածքից և ընտրել է միանգամայն նոր ոճ ու մազերի տեսք, ինչն էլ ավելի է ընդգծել նրա դիմագծերն ու հմայքը:

Իր այս համարձակ ու սպասված փոփոխությունը դերասանուհին մակագրել է թեթև ու անկեղծ հումորով. «So I’m back… (Այսպիսով, ես վերադարձա…) մազերիս հետ վաղուց ոչինչ չէի արել»,— գրել է Անին:

Օգտատերերը միահամուռ փաստել են, որ նոր ոճը դերասանուհուն հաղորդել է առանձնահատուկ թարմություն, էներգիա ու երիտասարդական շունչ՝ շեշտելով, որ փոփոխությունը պարզապես իդեալական է սազում նրան:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ