Սպորտ 4 ամիս առաջ - 10:12 25-05-2026

Սպերցյանը ակնարկել է «Կրասնոդարից» հեռանալու մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ հնարավոր է՝ այլևս հանդես չգա ռուսական ակումբի կազմում:

Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

​«Ամեն ինչ հնարավոր է: Գուցե սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում «Чемпионат»-ի թղթակից Եգոր Կաբակը:

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: Եվս 11 խաղ, 1 գոլ և 1 գոլային փոխանցում հայ ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

​Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում գրավել է երկրորդ տեղը, իսկ Գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Սպարտակին» (հիմնական ժամանակ՝ 1:1, 11-մետրանոցներով՝ 3:4):

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին