Ներքին 4 ամիս առաջ - 16:20 23-05-2026

Այստեղ դու ես դառնում փոքրիկը. Լուսինե Թովմասյանը մայրիկի հետ հանգստից լուսանկարներ է հրապարակել

Հաղորդավարուհի, «Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյանը, ով հանրությանը միշտ ներկայանում է իր ընտանեկան ջերմ հրապարակումներով, սոցցանցերի իր էջերում կիսվել է նոր, արևոտ կադրերով:

Լուսինեն որոշել է կտրվել առօրյա հոգսերից և մեկնել է վայելելու իր հանգիստը կյանքի ամենակարևոր մարդու՝ մայրիկի հետ:

Գեղեցիկ լուսանկարներին կից հաղորդավարուհին հանդես է եկել մի գրառմամբ, Լուսինեն անկեղծացել է, թե որքան կարևոր ու երանելի է մայրիկի կողքին նորից երեխա զգալու հնարավորությունը.

«Մամայի հետ հանգստի մեկնելը այս փուլում իսկապես երազանքի նման մի բան է: Երբ առավոտից երեկո լսում ես միայն մամ-մամ ու բոլորին քեզնից ինչ-որ բան է պետք հանկարծ հայտնվում ես մի տեղ, որտեղ մի քանի օր դու ես դառնում փոքրիկը: Քո մասին են մտածում, քեզ են խնամում: Իսկապես երանելի զգացողություն է», - գրել է նա։

Լուսանկարներում երևում են Լուսինեն և նրա մայրիկը վայելելում են արևն ու միմյանց ընկերակցությունը:

Երկրպագուներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ ջերմ խոսքեր են ուղղել նրանց՝ նշելով, որ մայր ու դուստր ավելի շատ քույրերի են նման, և գովաբանել են Լուսինեին մայրիկին նման անմոռանալի օրեր ու խնամք պարգևելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում