Ներքին 4 ամիս առաջ - 11:33 22-05-2026

Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է երկրի ղեկավարն այդ ձևով խոսել զոհված զինվորի մոր հետ, գոռալ, մեղադրել. Թաթոյան

Մերի Հակոբյան

Լրագրող

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը քննադատել է իշխանությունների վարքագիծը՝ նշելով, որ երկրում ձևավորվել է «սպառնալիքի և խաբեբայության մթնոլորտ»։

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներն ուղեկցվում են վարչական ռեսուրսների կիրառմամբ, սպառնալիքների քարոզչությամբ և հասարակական լարվածության խորացմամբ։ Թաթոյանը, անդրադառնալով իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին և վարքագծին, նշել է, որ, իր գնահատմամբ, վերջին շրջանում նկատվում է խոսքի փոփոխություն՝ հասարակական քննադատությունից հետո.

«Ակնհայտ է, որ վերջին օրերին քննադատությունների տակից դուրս գալու խնդիր կա, և դրա արդյունքում փոխվում է խոսքը, բայց իրական էությունը մնում է նույնը։ Ստացվում է, որ նորից խոսքը փոխվում է, և ձևավորվել է մի խաբեբայության սինդրոմ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ներկայիս քարոզարշավը կառուցված է «սպառնալիքների, զոհվելու-չզոհվելու թեմաների և վարչական ռեսուրսների չարաշահման» շուրջ։

Թաթոյանը նաև խիստ քննադատել է զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ վերաբերմունքը՝ նշելով, որ անթույլատրելի է զոհված զինվորի ծնողի հետ անհարգալից խոսելը։

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է երկրի ղեկավարն այդ ձևով խոսել զոհված զինվորի մոր հետ, գոռալ, մեղադրանքներ հնչեցնել։ Զոհված զինվորի մայրը կամ հայրը ինձ համար սրբության պես արժեք ունեն։ Անկախ ամեն ինչից՝ այդ մարդու հետ նման կերպ խոսելու իրավունք ոչ ոք չունի»,- ասաց նա։

Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ նման վերաբերմունքը կարող է ազդել նաև բանակում ծառայող մյուս զինծառայողների և նրանց ընտանիքների վստահության վրա.

«Պետք է հասկանալ՝ մյուս զինվորներն ու նրանց ծնողները սա տեսնում են։ Ինչպե՞ս պետք է վստահություն ձևավորվի պետության նկատմամբ, երբ նման վերաբերմունք կա»,- ընդգծեց Թաթոյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ