Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 12:14 20-05-2026

Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է․ առանց հուզմունքի անհնար է խոսել նրա մասին․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր մեր սիրելի Սրբազանի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։

Առանց հուզմունքի անհնար է խոսել Սրբազանի մասին։ Միասին անցել ենք դժվարին, բայցև արժանապատիվ ճանապարհ։ Ձեր աջակցությամբ պայքարել ենք հայրենահանձնման դեմ, փորձել կանխել դրա հետագա ընթացքը։

Տավուշի թեմի առաջնորդը, որ բացառիկ հոգևորական լինելուց զատ նաև հայրենիքի նվիրյալ է, շուրջ 11 ամիս է՝ ինչ ապօրինաբար պահվում է ԱԱԾ մեկուսարանում։

Օրվա իշխանությունը չկարողացավ հասնել իր նպատակին․ Սրբազանն ամուր է ավելի քանի երբևէ, չի կորցրել իրեն բնորոշ լավատեսությունն ու վստահ է, որ լույսը հաղթելու՛ է խավարին։

Ամրություն, առողջություն և ազատություն եմ մաղթում իմ հոգևոր եղբորը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել