Սպորտ 5 ամիս առաջ - 18:14 17-05-2026

Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացած գոլառատ և դիտարժան հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3։2։

Խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեց մանկունիանցիների պաշտպան Լյուկ Շոուն։ Երկրորդ խաղակեսում՝ 53-րդ րոպեին, հյուրերի ֆուտբոլիստ Մորատոն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ընդամենը երկու րոպե անց Մաթեուս Կունյան կրկին առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

76-րդ րոպեին Բրիան Մբեմոն խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը՝ ամրապնդելով առավելությունը։ «Անտառապահներին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 78-րդ րոպեին՝ Մորգան Գիբս-Ուայթի դիպուկ հարվածի շնորհիվ, սակայն խաղը փրկել նրանց այդպես էլ չհաջողվեց։

Այս հաղթանակից հետո Մայքլ Կարիկի գլխավորած թիմը վաստակեց 68 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Վիտոր Պերեյրայի գլխավորած «Նոթինգհեմ Ֆորեսթը» 43 միավորով 16-րդն է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին