ԲիզնեսLab 3 ամիս առաջ - 21:00 16-05-2026

«Արդիսի» ճանապարհը․ ինչպես կառուցել վստահություն և մնալ հավատարիմ արժեքներին

«Բիզնես Լաբ»-ի հերթական թողարկման հյուրը «Արդիս» դիստրիբյուտորական ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանն է։

Մեզ հետ զրույցում գործարարը խոսում է միջազգային բրենդների հետ աշխատանքի, Հայաստանում որակի մշակույթ ձևավորելու, սպառողական շուկայի փոփոխությունների և դիստրիբյուտորական բիզնեսի ներկա մարտահրավերների մասին։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև «Արթիկ Կաթ» արտադրության ստեղծմանը, արտադրական ոլորտի դժվարություններին և այն մոտիվացիային, որը թույլ է տալիս շարունակել զարգացումը նույնիսկ բարդ տնտեսական պայմաններում։

Սակայն զրույցը միայն բիզնեսի մասին չէ։ Արմեն Մկրտչյանը պատմում է իր արժեքային համակարգի, հավատարմության, թիմի նկատմամբ վստահության, յոգայի և լեռների միջոցով ներքին հավասարակշռություն պահպանելու մասին։

Քննարկվում է նաև՝ արդյոք հնարավոր է բիզնեսը վերածել ոչ միայն եկամուտ ստեղծելու, այլ նաև արժեք և գաղափար փոխանցելու հարթակի։

Հաղորդման կարևոր առանցքներից է բիզնեսի և ներքին աշխարհի կապը։ Յոգան, լեռները, հավատարմությունը, թիմային մշակույթը և «երջանիկ լինելու արվեստը» այս զրույցում ներկայացվում են ոչ միայն որպես անձնական արժեքներ, այլ նաև՝ որպես կառավարման փիլիսոփայություն։

Մանրամասները՝ հարցազրույցում․