Ներքին 5 ամիս առաջ - 14:30 16-05-2026

Մարդկանց դեմոտիվացնում են․ վիրավորում ստացած պայմանագրայինները նույն արդյունավետությամբ չեն ծառայի

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Որոշ դեպքերում, այո՛, հնարավոր է, որ ֆունկցիոնալությունը վերականգնվի. մարդիկ տարիներով մարզվում են, որոշ չափով վերականգնում են կամ էլ, օրինակ՝ շատ լավ պրոթեզ են ստանում ու կարողանում են դրան սովորել։ Ուղղակի նման դեպքերը այդքան էլ շատ չեն, երկրորդը՝ այդպիսի մարդիկ դժվար թե կարողանան նույն արդյունավետությամբ մասնակցել, ինչպես նախկինում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական մեկնաբան Կարեն Վրթանեսյան՝, անդրադառնալով զինվորական ծառայության պիտանիության որոշ չափանիշներ վերանայման փոփոխությունների նախագծին։

Նշենք, որ կառավարության նիստում փոփոխություններ նախատեսող նախագիծ է ընդունվել, որով վերանայվում են զինվորական ծառայության պիտանիության որոշ չափանիշներ։

Փոփոխությունների արդյունքում ականապայթունային և հրազենային վիրավորումներից հետո ապաքինված ու ֆունկցիոնալության որոշակի վերականգնում ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան սահմանափակումով պիտանի ճանաչվելու և դիմելու պայմանագրային զինվորական ծառայության։

Դիտարկմանը՝ հնարավոր է ծառայության ժամկետը կրճատելու պատճառով բանակում մարդկային ռեսուրսի խնդիր կա և այդ բացը այսկերպ են փորձում լրացնել, ռազզմական մեկնաբանը նկատեց․ «Ոչ միայն պարտադիր զինծառայության խնդիրն է, որն այո՛, խորացնելու է կենդանի ուժի առանց այն էլ առկա պակասը, ընդհանուր առմամբ նաև պայմանագրային ծառայությունը սակավ գրավիչ է դարձել. ծառայության պայմանները դժվարացել են, մարդիկ տեսնում են, որ երկրի իշխանությունները բանակին, զինծառայողին արհամարհանքով են վերաբերվում․ է՛լ դասալիք են անվանում, իրենց իսկ գործած սխալների համար զինվորականներին են մեղադրում և այլն, և այլն։

Այդ ամենը, բնականաբար, դեմոտիվացնում է մարդկանց և բերում զորացրմանը»,- եզրափակեց Վրթանեսյանը։ Հավելենք, որ ըստ կառավարության հիմնավորման՝ նախագծի նպատակը զինվորական բժշկական փորձաքննության կարգավորումների արդիականացումն ու փորձառու նախկին զինծառայողների ներգրավման հնարավորությունների ընդլայնումն է։

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի