Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 15-05-2026

Փաշինյանն է ատելության խոսք տարածում քարոզարշավի ժամանակ․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Քարոզարշավի ժամանակ ատելության խոսքի տարածման հարցը բարդ է և հաճախ բազմակողմանի, քանի որ դրա տարածմանը կարող են նպաստել տարբեր դերակատարներ։ ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ 2026-ի քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը մի փոքր քչացել է, ինչին նպաստել են պաշտոնական կոչերը, սակայն այն ամբողջությամբ չի վերացել։ Ատելության խոսքով լի քարոզարշավից անմասն չի մնում նաև իշխող թիմը։ Ատելության խոսքի տարածմանը կարող են նպաստել թե՛ քաղաքական գործիչները, թե՛ նրանց աջակիցները սոցիալական ցանցերում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, քարոզարշավի ժամանակ ո՞վ է ամենաշատն ատելության խոսք տարածում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ բոլորն էլ տարածում են ատելության խոսք, որոշներն էլ դժվարացա պատասխանել։

«Փաշինյանը»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սեր և հանդուրժողականություն չկա։ «Բոլորը, մեկը մյուսին չի սիրում, սեր և հանդուրժողականություն չկա։ Հավատարմություն չկա իրենց կրոնին, հավատքին, քրիստոնեություն ատելություն չի տարածում, քրիստոնեությունը սեր է»,- նշեց նա։

«Չգիտեմ, չեմ հետևում քարոզարշավին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում