Մամուլ 5 ամիս առաջ - 08:13 15-05-2026

Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին՝ տատին ու պապին, որպեսզի վենդետան կանխեն։

Մերձավանի մեր աղբյուրները հայտնում են, որ գյուղում Օհանյաններ, Ախտոյաններ եւ Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։ Հիշեցնենք, որ Վ․ Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները ստորագրահավաք էին սկսել՝ Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։

ՔԿ-ն էլ մեղադրյալների հարազատներին, նրանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես` ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ընտանիքին հեռացրել էր գյուղից։ Մհեր Ախտոյանն էլ սպանությունից 10 օր առաջ էր հեռացել ՀՀ-ից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին