Արտաքին 5 ամիս առաջ - 22:20 10-05-2026

Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է. Թրամփ

Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է: Full Measure հաղորդաշարի ընթացքում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։

«Նրանք դժբախտ էին, իսկ հիմա երջանիկ են, որ ամեն ինչ լավ է, որ ամեն ինչ լավ է կառավարվում։ Նավթի արդյունահանումն իրականացվում է ահռելի ծավալներով և հասել է վերջին տարիների ընթացքում իր գագաթնակետին։ Խոշոր նավթային ընկերությունները կառուցում են ամենամեծ ու ամենագեղեցիկ հորատման կայանները։ Մարդիկ աշխատում են, և Վենեսուելան երջանիկ երկիր է։ Բոլորն ինձ ասում են, որ շատ հպարտ են նրանով, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, և որ իրենք լավ աշխատանք են կատարում։ Այնպես որ, մենք շատ հետաքրքիր բաներ ենք արել ու շարունակում ենք անել»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։

Այժմ ԱՄՆ-ում ընթանում է նրա դատավարությունը. Մադուրոն մեղադրվում է «նարկոահաբեկչության նպատակով դավադրություն կազմակերպելու» մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում