Ներքին Միտք 5 ամիս առաջ - 17:01 10-05-2026

Մի քայլ է մնացել, որ Հայաստանը դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև պրոքսի պատերազմի կռվադաշտ. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Արևմուտքն ու Ռուսաստանը առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում:

Սա սրում է իրավիճակը Հայաստանում, պառակտում մեր ազգը արևմտամետների և ռուսամետների: Մի քայլ է մնացել, որ Հայաստանը դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված (պրոքսի) պատերազմի կռվադաշտ: Այս «հիբրիդային պատերազմի» սադրիչը Նիկոլ Փաշինյանն է:

Մենք, անկախականներս, 1991 թվականից երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրել ենք բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման դոկտրինը:

«Հայաստանի խելամիտ ուղի» մեր նախընտրական ծրագրում ներառված է «Երկիր-կամուրջ» նախագիծը, որը ձգտում է Հայաստանում հակամարտող գերտերությունների շահերի ներդաշնակման, և երկաթուղային «Զանգեզուրյան հանգույցի» կառուցման գաղափարը:

Եթե ցանկանում եք Հայաստանը փրկել վերահաս «հիբրիդային» պատերազմից, ընտրեք մեր անկախական քաղաքական ուժի «Խելամիտ ուղին»: Մենք թույլ չենք տա երկրի պառակտումը օտարածին օրակարգերի բաժանարար գծով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ