Արտաքին 4 տարի առաջ - 09:07 28-03-2022

Հնդկաստանը բարդ ընտրության առջև է հայտնվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության պատճառով. La Croix

Հնդկաստանը ձգտում է պահպանել հարաբերությունները միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ՝ ուկրաինական ճգնաժամի սրման ֆոնին, գրում է ֆրանսիական La Croix-ի սյունակագիր Վանեսա Դունյակը։
Հոդվածագրի կարծիքով, Հնդկաստանի իշխանությունները ծանր վիճակում են հայտնվել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության պատճառով, բայց նրանք հենվելու են իրենց պատմական փորձի, պրագմատիզմի և չմիավորվելու ռազմավարության վրա։
Հնդկաստանը չի կարող հրաժարվել երկու գերտերությունների հետ կապերից, քանի որ դրանք օգնում են պահպանել ուժերի հավասարակշռությունն Ասիայում, գտնում է Դունյակը։ Նյու Դելին հետաքրքրված է ոչ միայն Մոսկվայի հետ տնտեսական և քաղաքական շփումներով, այլև ռազմատեխնիկական համագործակցությամբ։
Հնդկաստանի ազգային անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, գրում է մասնագետը։ Նրա խոսքով, երկրի զենքի ներմուծման գրեթե 50%-ը պատկանում է Մոսկվային։ Հնդկաստանին ՌԴ-ից մատակարարվում են ինքնաթիռներ, С-400 ՀՕՊ համակարգեր և այդ համակարգերի բաղադրիչներ։
Հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցները, երկու տերություններն էլ փորձելու են անցնել ռուբլու և ռուփիի՝ առևտրաշրջանառությունն ապահովելու և դոլարի նշանակությունը առևտրային գործարքներում նվազեցնելու համար, կարծում է Դունյակը: Հնդկաստանը պատրաստ է Ռուսաստանից մեծ ծավալի էներգառեսուրսներ գնել՝ մատչելի գներով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ