Արտաքին 5 ամիս առաջ - 16:36 10-05-2026

Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ առանձնազրույցում ներկայացրել է զեկույց Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի վերաբերյալ: Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է հրամանատարի և հոգևոր առաջնորդի հանդիպման մասին:

Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում ընդգծել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական գերազանց պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմակայության համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը:

Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ թշնամու կողմից ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում զինված ուժերը նրա գործողություններին կպատասխանեն «արագ և հուժկու»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին