Ներքին 5 ամիս առաջ - 16:17 05-05-2026

ՀՀ-ն վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, դուք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ եք. Մակրոն

ՀՀ-ն վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, դուք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ եք: Այս մասին Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Երևան կատարած այցից ի վեր Հայաստանն անցել է նշանակալի ճանապարհ, անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև բարգավաճություն:

Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության և բարգավաճության ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին:

Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, Հայաստանը միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, եվրոպական քաղաքականության ոլորտում այդ առաջընթացը ակնհայտ է ինձ համար: 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել՝ կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում գագաթնաժողով Երևանում:

Այսօր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հիմքում ընկած է ներուժի զարգացումը։ Մենք նախապատրաստել ենք նոր փուլ՝ ավելի հեռուն գնալու համար, մեծացնել ենք ավելի շատ ներդրումները, մտադիր ենք մեծացնել գործընկերությունը պաշտպանության ոլորտում և նաև վիզաների ազատականացում Եվրամիության հետՍրանք այն ծրագրերն են, որոնք կարող են ամրապնդել իրավական պատմությունը և ավելի մերձեցնել մեր երկրները։

Այն համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրեցինք, ապացուցում են դրանց բազմազանությունը։ Վերջին տարիներին մենք ցանկացել ենք արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը: Մեր գործընկերությունը հիմնված է նաև կրթության, գիտության, մշակույթի, ժառանգության ոլորտներում»,- նշել է Մակրոնը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին

Ձեզ գուցե հետաքրքրի