Արտաքին 5 ամիս առաջ - 21:18 28-04-2026

Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի պաշտոնի երեք թեկնածու

Ավարտվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի քվեարկությունը։ Սինոդն ընտրել է պատրիարքական գահի երեք թեկնածուի։

Չնայած նրան, որ հաղթանակը կամ պարտությունն այսօր չի որոշվել, գահապահ Շիոյին հաջողվել է հավաքել ձայների կեսից ավելին՝ 20 ձայն, ինչն անհրաժեշտ է ընդլայնված ժողովում հաղթելու համար։

Եթե ձայների քանակն անփոփոխ մնա, միտրոպոլիտ Շիոն առաջին փուլում կհաղթի ընդլայնված ժողովում և կդառնա Համայն Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքը՝ Շիո III-ը։

Միտրոպոլիտ Հոբը 7 ձայնով երկրորդ տեղում է, միտրոպոլիտ Գրիգոլը՝ նույնպես 7 ձայնով՝ երրորդ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին