Ներքին 4 ամիս առաջ - 18:07 24-04-2026

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ: Գրում է Ազատությունը:




Ժամեր անց և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: Այս պահին թանգարան-ինստիտուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին: