Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 20:21 22-04-2026

ՀՀ-ն պետք է անկյունը մտցներ Ալիևին, քաղաքական կամք չունենք, դառնում ենք «Արևմտյան Ադրբեջան»

«Այն բոլոր բացերը, դատարկությունները, չարված գործերը, չզբաղեցված տարածքները, որ թողնում է Հայաստանը, անմիջապես լցվում են Ադրբեջանի կողմից»,- ասաց Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության շուրջ նոր բանակցություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը նախատեսում է վերսկսել Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնագրի շուրջ աշխատանքները։

Oragir.News-ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշեց նաև, որ այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնում բողոքները, չեն ուղարկում դատական հայցեր և չեն պահանջում պատժամիջոցներ։ Նրա խոսքով՝ եթե չկա բողոքող կողմ, ապա Եվրոպան անհրաժեշտ չի համարում Ադրբեջանի նախագահին դնել նույն տեղը, որտեղ գտնվում են Պուտինն ու Լուկաշենկոն։

Գործիչն ընդգծեց. «Մեզ համար խիստ կարևոր և սկզբունքային էր, որ Հայաստանը անկյունը մտցներ Ալիևին և թույլ չտար որևէ համագործակցություն Եվրամիության հետ։ Դա մեր իշխանությունների թուլամորթության, վախվորվածության և ծախվածության արդյունք է»։

Բացատրելով իրավիճակը՝ Խզմալյանը հավելեց, որ Հայաստանից չեն հնչում այնպիսի պահանջներ, ինչպիսիք են գերիների ազատումը, օկուպացված տարածքներից հեռանալը կամ մշակութային ժառանգության պահպանումը, մինչդեռ Բելգիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Շվեյցարիայի խորհրդարանները բարձրաձայնում են այդ հարցերը։

Խզմալյանը նախազգուշացրեց. «Հայաստանում Արցախի պայքարի կամ Ադրբեջանի վերաբերյալ քննադատական խոսույթի քրեականացման մասին օրինագծի շրջանառումը վկայում է այն մասին, որ երկիրը շատ արագ դառնում է արևմտյան Ադրբեջան»։

Անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան էներգետիկ գործընկերությանը՝ նա հավելեց, որ թեև Եվրոպայում կան շրջանակներ, որոնք գերադասում են եկամուտը, սակայն Հայաստանը կարող էր պնդել, որ հարցերը չլուծվեն հայերի ու Արցախի շահերի հաշվին, քանի որ Եվրոպան ունի գազ և նավթ ներկրելու այլընտրանքային աղբյուրներ։

Այն հարցին, թե ինչու ԵՄ-ն նմանատիպ ռազմավարական բանակցություններ Հայաստանի հետ չի վարում, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «ԵՄ-ն վաղուց է պատրաստ Հայաստանի հետ բանակցություններ սկսել։ Հայաստանը կարող էր թույլ չտալ, որ նման բանակցություններ վարվեն Ադրբեջանի հետ»։

Խզմալյանը հիշեցրեց, որ դեռևս 2024 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ (504 ձայնով) ընդունել էր բանաձև, որով Հայաստանը հրավիրվում էր Եվրամիության կազմ, սակայն Խզմալյանի պնդմամբ՝ այդ գործընթացը փաստացի սառեցված է Փաշինյանի կողմից։

«Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տեխնիկական համագործակցության վերսկսումը նշանակում է, որ Հայաստանը վերադառնում է ՀԱՊԿ։ Հետևաբար, և՛ անվտանգային, և՛ քաղաքական բոլոր համագործակցությունները Հայաստանի հետ Եվրամիությունը նույնպես առկախում է»,- կարծիք հայտնեց Եվրոպական կուսակցության առաջնորդը։

Հիշեցնենք, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը օրեր առաջ հայտարարել էր. «Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ էներգետիկայի և փոխկապակցվածության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և շուտով կվերսկսենք համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի