Արտաքին 6 ամիս առաջ - 23:53 16-04-2026

ԱՄՆ-ն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից

Սիրիայի իշխանություններն ապրիլի 16-ին հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմական ներկայության ավարտը ողջունելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ ուժերի զբաղեցրած ռազմական օբյեկտները Դամասկոսին փոխանցելու գործընթացի ավարտը»,- նշված է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում։

Ընդգծվում է նաև, որ Սիրիայում իր ռազմական առաքելությունն ավարտելու Վաշինգտոնի որոշումը պաշտոնական Դամասկոսը որակում է որպես նման ներկայություն պահանջող հանգամանքների փոփոխություն։ Սիրիայի ԱԳՆ-ը այդպիսի հանգամանքներից է համարում Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Նշվում է, որ Սիրիան՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ունակ է ինքնուրույն իրականացնել հակաահաբեկչական գործողություններ։

Տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ բոլոր զինծառայողներն արդեն լքել են Սիրիան՝ դուրս բերելով իրենց զենքն ու սարքավորումները։

ԱՄՆ զորքերը Սիրիայում մնացին շուրջ 10 տարի։ Վաշինգտոնը այս առաքելությունը հիմնավորել էր Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հակազդելու անհրաժեշտությամբ։ Զորքերի աստիճանական դուրսբերման որոշումը ամերիկացիները կայացրել էին 2024 թվականին՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին իշխանությունից զրկելուց հետո։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում