Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 22:00 15-04-2026

30 տարվա մեթոդներն են. Հայաստանում չկեղծված ընտրություն չի եղել

«Հայաստանի պատմության ընթացքում 30 տարվա ընտրական գործընթացներում ամեն ինչ արել են, ամեն մեթոդաբանություն օգտագործել են, և չկա որևիցե ընտրություն, որը կեղծ չլինի»,- ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հունիսի 7-ին սպասվող ընտրություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցելու համար կարող են լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու վերաբերյալ։ Այս նոր կարգավորումը կասկածների տեղիք էր տվել՝ կապված ընտրացուցակների հնարավոր խախտումների հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգը բացատրեց, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Նա նշեց, որ 1995 թվականից մինչ օրս բոլոր կարևոր ընտրությունները, որոնք ինչ-որ արժեք են ներկայացրել, կեղծվել են այնքան, որքան հնարավոր է եղել։ Ըստ նրա՝ միայն որոշ հեռավոր գյուղական համայնքներում կամ ոչ էական նշանակություն ունեցող ՏԻՄ ընտրություններում կեղծիքներ չեն արվել, քանի որ դրանք պարզապես իմաստ չեն ունեցել։

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների մասնակցության հարցում ևս կան լուրջ իրավական խոչընդոտներ։ Թեև նրանք ունեն ՀՀ կապույտ անձնագրեր, սակայն 070 կոդի պատճառով նրանց թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին։

Բադալյանի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանվածները պետք է դառնան ՀՀ քաղաքացի, որ կարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը, թեև նրանց մի մասն արդեն իսկ ունի այդ կարգավիճակը և կարող է մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։

Հիշեցնենք, որ հաշվառում չունեցող ընտրողները կարող են ժամանակավորապես ընդգրկվել ընտրողների ցուցակում, և դիմումները կարող են ներկայացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում ապրիլի 23-ից մինչև մայիսի 26-ը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով