Ներքին 6 ամիս առաջ - 13:58 15-04-2026

Հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է Դավիթ Մինասյանի կալանքի վերացմանը. «Հայաքվե»

Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է։ Համոզված ենք, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է այս հանգրվանին։

Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, ովքեր իրենց նպաստն ունեցան այս ծայրահեղ անարդար գործընթացի դեմ պայքարի մեջ։

Խստիվ դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից Դավիթ Մինասյանի հանդեպ իրականացվող հետապնդումը, ինչը հանգեցրել է նրա առողջության վատթարացմանը, կրթության ու կրոնական իրավունքների ոտնահարմանը։ Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում Դավթին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում