Ներքին 6 ամիս առաջ - 21:12 14-04-2026

Շիրակի ողբերգական ավտովթարի վիրավորներից մեկը կոմայի մեջ է, մյուսը դուրս կգրվի

Ապրիլի 10-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկը շարունակում է մնալ կոմայի մեջ, մյուսը առաջիկայում դուրս կգրվի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վիրավորում ստացած մայրը դեռևս կոմայի մեջ է և շնչում է թթվածնային ապարատի միջոցով։ Մեկ տարեկան երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում։ Վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից 2-ը երեխաներ են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերից 4-ը նույն ընտանիքից են՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղից։ Տուժածները ևս այդ նույն ընտանիքի անդամներն են՝ մայրը և նրա երեք երեխաները։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ