Ներքին 6 ամիս առաջ - 20:44 11-04-2026

Միմին մեզ տանում է ման տալու. Հրաչ Մուրադյանի ընտանեկան հոլովակը և կնոջ արձագանքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը, ով տևական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, սոցիալական հարթակներում կիսվել է նոր, հուզիչ տեսանյութով: Հոլովակում հաղորդավարի ընտանեկան ժամանցն է դստեր՝ փոքրիկ Միայի հետ, որին ծնողները քնքշորեն «Միմի» են անվանում:

Տեսանյութին կից Հրաչ Մուրադյանը կատակել է. «Էսօր Միմին ինձ ու մամային տանում ա ման տալու»։

Հաղորդավարի կինը՝ Անաշեն, վերահրապարակելով հոլովակը, մակագրել է այն ամենաբնութագրիչ խոսքերով՝ «Անսահման սեր»։ Զույգի ջերմ հարաբերություններն ու դստեր հանդեպ տածած գորովանքը մշտապես հիացնում են հետևորդներին:

Նշենք, որ փոքրիկ Միան, ով լույս աշխարհ է եկել հուլիսի 23-ին, արդեն իսկ սեփական լսարանն ունի: Ծնողները վարում են նրա անհատական էջը, որտեղ պարբերաբար ներկայացնում են աղջկա առօրյան ու հետաքրքիր դրվագները:

Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն, իրանահայ է և երկար տարիներ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հաղորդավարը ևս ունի ԱՄՆ քաղաքացիություն, ինչը թույլ է տալիս զույգին իրենց գործունեությունն ու ընտանեկան կյանքը ծավալել օկեանոսից այն կողմ՝ չմոռանալով հայաստանյան լսարանի մասին, որն անհամբերությամբ սպասում է նրանց յուրաքանչյուր հրապարակմանը: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի