Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:30 08-04-2026

Քոչարյանը հաղթող մարդ ա․ իր մասնակցությունը կնպաստի Փաշինյանի հեռացմանը․ հարցում

Նախօրեին «Գելլափը» հարցումների արդյունքներ է հրապարակել, ըստ որի՝ եթե այս կիրակի ընտրություններ լինեին, հարցվածների 24,3%-ը կընտրի ՔՊ-ին, 13,4%-ը ՝ «Ուժեղ Հայաստանին», 7,9%-ը ԲՀԿ-ին, 5,5%-ը «Հայաստան» դաշինքին։

Փաստացի՝ ըստ այս հարցման՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը չի հաղթահարի անցողիկ շեմը և ըստ էության, այս հարցումների տվյալներով, եթե նա մասնակցի ընտրություններին կընտրվի Նիկոլ Փաշինյանը, եթե չմասնակցի՝ կընտրվի Սամվել Կարապետյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին՝ ընդդիմությունը կհաղթի՞ Փաշինյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մասնակցի ընտրություններին, որոշներն էլ ասացին, որ դա ոչ մի նշանակություն չի ունենա։

«Քաղաքական պրագնոզներ չեմ կարա անեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ավելի լավ է, որ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին։ «Իմ կարծիքով, եթե չմասնակցի, էդ ամենալավն ա, հետո էլ ընդդիմություն դուք ում եք հաշվի առնում, ես չգիտեմ ով ա ընդդիմություն։ Ցանկալի ա, որ եվրոպական ուղղվածության ընդդիմությունը հաղթի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ռոբերտ Քոչարյանը հաղթած մարդ է։ «Չէ, Քոչարյանն ուրիշ մարդ ա լրիվ, հաղթող մարդ ա նա։ Իր մասնակցությունը կնպաստի Փաշինյանի հեռացմանը, ես հույս ունեմ»,- ասաց նա։

«Դրա անունը չտաք, էդ մարդասպանի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում