Ներքին 1 տարի առաջ - 19:40 08-05-2025

Պուշկինի դպրոցի աշակերտների ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը. ՈՒՂԻՂ

Այսօր Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մոտ խաղաղ ակցիա է անցկացվել։ Դպրոցի աշակերտները և բազմաթիվ ծնողներ հավաքվել էին՝ իրենց դժգոհությունը հայտնելու դպրոցի տնօրենի՝ հեռացման կապակցությամբ։

Հավաքվածները պահանջում էին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կամ նոր ղեկավարը ընտրվի հենց Պուշկինի դպրոցի կոլեկտիվից։ Ծնողների խոսքով՝ տնօրենը տարիներ շարունակ բարեփոխումներ է իրականացրել դպրոցում, ստեղծել է առողջ միջավայր, և նրա հեռացումը անհասկանալի ու անարդար է։

«Մենք չենք ուզում, որ ղեկավար նշանակվի մի մարդ, ով չգիտի մեր դպրոցի առանձնահատկությունները։ Մեր երեխաների կրթական որակը չպետք է վտանգվի վարչական կամ քաղաքական որոշումների պատճառով»,- նշում էին ծնողները։

Ներկաները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ նախարարությունը հաշվի չի առնում դպրոցի կոլեկտիվի կարծիքը։ Նրանք կազմակերպել էին ստորագրահավաք ու որենց նամակները ուղարկել ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, ԱԺ նախագահին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում