Ներքին 1 տարի առաջ - 17:35 08-05-2025

Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը

Oragir.News-ը ահազանգ է ստացել Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտների ծնողներից։ Նրանք հայտնում են, որ առանց որևէ պատճառաբանության՝ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը հեռացվել է պաշտոնից, ինչի հետևանքով դպրոցում խառնաշփոթ իրավիճակ է տիրում։

Oragir.News-ը կապ է հաստատել նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, մանդատից ապօրինաբար զրկված Սոնա Աղեկյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ աշակերտների ծնողները բողոքի ձայն են բարձրացրել՝ պահանջելով, որ Ստեփանյանին թույլատրվի մասնակցել դպրոցի տնօրենի պաշտոնի համար նախատեսված մրցույթին։ Աղեկյանի խոսքով՝ բողոքի ակցիաների մեջ ներգրավվել են ոչ միայն ծնողներն ու աշակերտները, այլև դպրոցի աշխատակազմը։

«Կոլեկտիվի մեծ մասն արդեն ազատման դիմումներ է ներկայացրել, պահանջելով պարզաբանում, թե ինչ հիմքերով են արգելել Նատալյա Ստեփանյանին մասնակցելու մրցույթին։ Ծնողներից շատերը դժգոհ են այս իրավիճակից ու նշում են, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին դպրոց ուղարկել, քանի դեռ հարցը լուծում չի ստացել և Նատալյա Ստեփանյանը չի վերանշանակվել որպես տնօրեն»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում