Ներքին Միտք 6 ամիս առաջ - 16:45 29-03-2026

Համաներում մի ակնկալեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ համաներման մասին օրենքը մարդասիրական ակտ է. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հարգելի հայրենակիցնե՛ր, համաներում մի ակնկալեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ համաներման մասին օրենքը մարդասիրական ակտ է՝ ուղղված հասարակական համերաշխության ապահովմանը։

Մինչդեռ բոլորիդ համար ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը հիմնված է ազգի, հասարակության պառակտման, այլախոհության նկատմամբ ատելություն սերմանելու վրա, ինչը նաև նրա ներքին խառնվածքի դրսևորումն է, գոնե 8 տարի հետո նրան պետք է ճանաչեիք։

Բացի այդ, Ալիևը դեռ նրան համաներման ընդունում չի պարտադրել, հետևաբար համաներման մասին նոր օրենքը կարող եք սպասել միայն հաջորդ իշխանությունից։

Հ.Գ. Աշխարհում չեք գտնի որևէ իրապես ժողովրդավարական պետություն(բացառությամբ անգլո-ամերիկյան իրավական համակարգի երկիների),որտեղ համաներում չի հայտարարվել վերջին 8 տարվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ