Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 21:00 28-03-2026

Բենզինի գինը կարող է աճել 3 ամիս հետո և հասնել մինչև 600 դրամի

«Այս պահի դրությամբ Հայաստանի սպառողներն անհանգստանալու կարիք չունեն, սակայն շուկան պետք է շարունակի հետևել միջազգային էներգետիկ զարգացումներին, քանի որ գների փոփոխությունները կարող են զգացվել որոշ ամիսների ընթացքում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում ապրիլի 1-ից բենզինի արտահանման սահմանափակումը կարո՞ղ է ազդել Հայաստանի վրա։

«Սահմանափակման ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, չի տարածվի ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա, քանի որ համաձայնագրերով անդամ պետությունների միջև ապահովված է ազատ առևտրի շուկա և ապրանքների ազատ շարժումը»,- շարունակեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ «աշխարհում բենզինի և նավթամթերքի մեծ մասը արտադրում են միայն մի քանի երկրներ. Ռուսաստանը ապահովում է համաշխարհային բենզինի մոտ 20%-ը, գազի՝ 25%-ը, ինչպես նաև պարարտանյութերի զգալի մասը: Այդ պատճառով ցանկացած սահմանափակում կարող է ազդել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև գլոբալ էներգետիկ ապահովության վրա»:

Թավադյանի տեղեկացմամբ՝ այս պահին որոշ երկրներում նկատվում է էներգետիկ ճգնաժամ։ Օրինակ, Ավստրալիայում որոշ կայաններում գրեթե բենզին չկա։ Նման իրավիճակ է դիտարկվում նաև Հնդկաստանում, Ֆիլիպիններում և Հոնկոնգում։

«Մինչ մենք այս պահին համեմատաբար լավ վիճակում ենք, պետք է հասկանալ, որ աշխարհի շուկայում բենզինի գների աճը անմիջապես ազդում է մեր տեղական գների վրա»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ տնտեսագետի կանխատեսումների՝ «սպառողական շուկայում բենզինի գները կարող են աճել արդեն 3 ամիս հետո և հասնել մինչև 600 դրամի, քանի որ մեր շուկան կախված է համաշխարհային տենդենցներից»:

Աղասի Թավադյանի խոսքով՝ ռուսաստանյան սահմանափակումների հիմնական նպատակն է երաշխավորել ներքին պահանջարկը՝ հատկապես բերքահավաքի և սեզոնային աշխատանքի ընթացքում։

«Այսօր, մեր հաշվարկներով, Հայաստանի շուկան կախված է համաշխարհային նավթամթերքի գներից. եթե բենզինի գները բարձրանան, կարող է առաջանալ որոշակի թանկացում, սակայն այս պահին նման սպառնալիք չկա»,- վստահեցրեց նա։

Հիշեցնենք՝ Ռուսաստանն ապրիլի 1-ից նախատեսում է արգելել բենզինի արտահանումը։ Ըստ ռուսական աղբյուրի՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն Էներգետիկայի նախարարությանն արդեն իսկ հանձնարարել է պատրաստել համապատասխան որոշման նախագիծ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով