Ներքին 6 ամիս առաջ - 10:47 28-03-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են Lada Priora-ն և Ford Transit-ը․ կա վիրավոր

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի խաչմերուկում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ա․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lada Priora»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում