Ներքին 6 ամիս առաջ - 17:41 27-03-2026

Պետք է հիմնավորեն՝ ի՞նչ հիմքով են գաղտնալսել Բագրատ Սրբազանին․ պաշտպան

Բագրատ Սրբազանի գործով պաշտպանական կողմը պահանջում է ներկայացնել այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա դատարանը թույլատրել է գաղտնալսումները։ Մասնավորապես՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը պահանջի ԱԱԾ–ից ներկայացնել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները, որով էլ պայմանավորված է գործի հետագա ընթացքը։

Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի դատարանը պահանջի ԱԱԾ–ից ներկայացնել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները, որով պայմանավորված է գործի հետագա ընթացքը։

Oragir.News-ի հետ զրույցում Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե արդեն իրականացված գաղտնալսումների բովանդակության, այլ դրանց հիմքում ընկած սկզբնական տեղեկությունների մասին է։

«Խոսքը գաղտնալսման մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ երբ դատարանները սկսել են թույլ տալ գաղտնալսել, մենք ասում ենք՝ տվեք այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա դուք ստացել եք այդ թույլտվությունը, որպեսզի հասկանանք՝ իրականում նման տվյալներ եղե՞լ են, թե դատարաններին պարզապես մոլորեցրել եք»,- նշեց նա։

Խոդոյանի խոսքով՝ իրավապահ մարմինները պարտավոր են դատարանին ներկայացնել հիմնավորումներ, որ առկա է հանցագործության նախապատրաստման մասին տեղեկություն։ «Օրենքով իրենք պետք է հիմնավորեն, որ ինչ-որ հանցագործություն են բացահայտում կամ կանխում։ Այս դեպքում դատարանին ներկայացվել է, որ ստացել են օպերատիվ տվյալներ հանցագործության նախապատրաստման վերաբերյալ, սակայն մենք կասկածում ենք, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանել»,- ասաց փաստաբանը։

Խուդոյանը շեշտեց, որ պաշտպանական կողմը պահանջում է տեսնել հենց այդ սկզբնական աղբյուրը․ «Մենք ասում ենք՝ բերեք այն առաջին տվյալը, որ ստացել եք, տեսնենք՝ որտեղից է այն գալիս և ինչ հիմքով է դատարանին ներկայացվել»։

Oragir.News-ի հարցին՝ նախկինում նման պահանջ ներկայացվե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ սա առաջին դեպքն է՝ պայմանավորված գործի ընթացիկ փուլով։

«Չէ, չենք դիմել նախկինում, որովհետև միայն այս փուլում էր հնարավոր նման պահանջ ներկայացնել»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ