Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 21:46 26-03-2026

Ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ եղել ու ԲՀԿ-ի կողքին. ՇՊՀ-ի նախկին ռեկտոր

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կմիանա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։

Տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հաստատել է Վարդևան Գրիգորյանը։

«Ես ճիշտն ասած չեմ հիշում, թե երբ եմ քաղաքականությունից դուրս եկել։ Ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ եղել ու ԲՀԿ-ի կողքին։ Մեր հանրապետությունում քաղաքական և հասարակական գործիչները ակտիվանում են ընտրություններից առաջ, իսկ մինչև այդ որոշակի գործունեություն իրականացրել եմ, բայց ոչ ակտիվ։ Ես 2006 թ. ԲՀԿ-ի ակունքներում եմ եղել, երբ կուսակցությունը ստեղծվում էր։ Ես 6 անգամ ընտրվել եմ պատգամավոր, զարմանալու ոչինչ չկա։ Ես անվերապահ աջակցում եմ Գագիկ Ծառուկյանի ծրագրին, որովհետև 20 տարի ես այդ կուսակցության անդամ եմ»,- հայտարարեց նա։

Գրիգորյանն ասում է, որ ո'չ պատգամավոր դառնալու հավակնություններ ունի, ո'չ էլ այլ պաշտոնի. «Հավակնություններ չունեմ պատգամավոր դառնալու, ուղղակի որպես կուսակցական աջակցում եմ ծրագրին, որն առաջարկել է կուսակցության ղեկավարը»։ Վարդևան Գրիգորյանը` անդրադառնալով Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությանն ասում է. «Ինչպե՞ս կարելի է նորմալ վերաբերվել...»։

Հիշեցնենք, որ Վարդևան Գրիգորյանը 1975-76թթ. եւ 1982-1989թթ. եղել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ։ 1977-1979թթ. սպորտային խաղերի եւ մարմնամարզության ամբիոնի դասախոս, 1989-1992թթ. ֆիզդաստիարակության եւ կենսաբանության ֆակուլտետի դեկան։ 1990-1995թթ.՝ Գյումրիի քաղխորհրդի պատգամավոր, 1992-1996թթ.՝ Գյումրիի քաղխորհրդի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչ։ 1996-1998թթ.՝ Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ կրթության վարչության պետի տեղակալ, 2002-2016թթ.՝ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, իսկ 2016 թվականից՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր։ 1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր, 1999-2002թթ.՝ ԱԺ պատգամավոր, 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով