Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:40 26-03-2026

«Կանազ»-ի մշակույթի տունը վերածվել է մոխրակույտի․ բացառիկ կադրեր

Ազատության պողոտայում գտնվող Կանազի մշակույթի տունը երեկվա հրդեհից հետո մնում է փրկարարների ուշադրության կենտրոնում։

Oragir.News-ն այցելեց դեպքի վայր, որտեղ նկատեց, որ հրշեջ ծառայության աշխատակիցները տեղում իրականացնում էին հրդեհաշիջման և հետմաքրման աշխատանքներ։ Հրդեհից հետո շենքի ներսը գրեթե ամբողջությամբ վերածվել էր մոխրակույտի։

Անցորդները կանգ էին առնում, մոտենում շենքին և ափսոսանք հայտնում՝ երբեմնի մշակութային նշանակություն ունեցող կառույցի ճակատագրի համար։

Անցորդներից մեկը, ով չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, փոխանցեց, որ շենքը երկար ժամանակ լքված էր։ Նրա խոսքով՝ շրջանառվում էին խոսակցություններ, թե այնտեղ բնակություն են հաստատել անտուն մարդիկ։

Միևնույն ժամանակ, քաղաքացիներից ոմանք մտահոգություն էին հայտնում, որ հրդեհը կասկածելի հանգամանքներում է բռնկվել։ Նրանց խոսքով՝ արդեն տևական ժամանակ խոսվում էր շենքը հյուրանոցի վերածելու հնարավոր ծրագրերի մասին, ինչն էլ ավելի է խորացնում կասկածները։

Հավելենք, որ այս պահին հրդեհի պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան
Արման Պողոսյան
Oragir.News


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ