Ներքին 6 ամիս առաջ - 19:40 26-03-2026

Լիլի Մորտոն պատասխանել է կասկածամիտներին

Դերասանուհի և մոդել Լիլի Մորտոյի հղիությունը շարունակում է մնալ հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Չնայած մի քանի շաբաթ առաջ արված պաշտոնական հայտարարությանը, համացանցի օգտատերերի մի մասը դեռևս փորձում է «գաղտնիքներ» փնտրել արտիստի նոր կարգավիճակի շուրջ։

Լիլիի հրապարակումների մեկնաբանություններում պարբերաբար հայտնվում են կասկածներ, թե երեխային իրականում փոխնակ մայրն է լույս աշխարհ բերելու, իսկ դերասանուհու կլորացած փորիկը «ֆոտոշոփի» արդյունք է։

Նման խոսակցությունները, սակայն, չեն կաշկանդում Լիլիին, ընդհակառակը՝ կարծես դրդում են ավելի անկեղծ լինել լսարանի հետ։ Կասկածները ցրելու և իր երջանկությամբ կիսվելու համար Լիլի Մորտոն սկսել է գրեթե ամեն օր նոր կադրեր հրապարակել։

Նա արդեն իսկ ցուցադրել է փորիկի տեսանելի փոփոխությունները, ինչպես նաև կիսվել է երեխայի ՈՒՁ հետազոտության (սոնոգրաֆիայի) լուսանկարով՝ փաստելով, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։

Դերասանուհին նոր հոլովակ է հրապարակել, որտեղ ներկայացել է ամուսնու հետ։ Զույգը որոշել է հումորով մոտենալ թեմային. Լիլին ցուցադրել է իր հղիությունը և կատակով հարց ուղղել հետևորդներին. «Ո՞ւմ փորն է ավելի մեծ»։

Այս հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դերասանուհին վայելում է իր հղիությունը և թույլ չի տալիս բացասական մեկնաբանություններին փչացնել իր տոնական տրամադրությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ