Ներքին 6 ամիս առաջ - 09:00 26-03-2026

Հայկ Ֆարմանյան. ՊԵԿ նախկին պաշտոնյան, որ «Մեր ձևով» «բողոքում է» նախկիններից

Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը պարբերաբար փորձում է հանրությանը համոզել, թե որևէ առնչություն չունի «նախկինների», առավել ևս՝ կոռուպցիայի և թալանի հետ կապ ունեցող շրջանակների հետ։

Բայց այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի կողքին տարբեր միջոցառումների և հավաքների ժամանակ գրեթե մշտապես կարելի է տեսնել ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հայկ Ֆարմանյանին։



Հաշվարկը պարզ է՝ հանրությունը հիշում է հիմնականում միայն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմքերը։ Բայց իրականությունը շատ ավելի լայն է։ Այն հաճախ բացահայտվում է ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ մարդկանց կենսագրություններով։

Ո՞րն է նորաստեղծ կուսակցությունում Հայկ Ֆարմանյանի դերը։

Այսօր նա հանրային դաշտում ներկայացվում է որպես «տնտեսագետ Ֆարմանյան»՝ համեստորեն շրջանցելով իր անցյալի ամենակարևոր էջերը։ Մինչդեռ իրականում նա տարիներ շարունակ եղել է ՊԵԿ մաքսային բլոկի ամենաեկամտաբեր ուղղություններից մեկի ղեկավար՝ այն ժամանակ, երբ համակարգում ձևավորվում էին ֆինանսական ամենախոշոր հոսքերը։

Ֆարմանյանի ազդեցությունը պայմանավորված չէր միայն պաշտոնով։ Այդ ժամանակահատվածում նրա ազդեցությունը պայմանավորված էր նաև ընտանեկան կապերով՝ լինելով նախկին համակարգի ամենաաղմկոտ կերպարներից մեկի՝ «թալանի խորհրդանիշ» համարվող ՃՈ պետ Մարգար Օհանյանի փեսան։

2018-ից հետո, երբ իշխանության փոփոխությունից հետո սկսվեց որոշակի «զտում» պետական համակարգում, Ֆարմանյանի դիրքերը սկսեցին թուլանալ։ Սկզբում՝ պաշտոնի իջեցում, ապա՝ ամբողջական հեռացում ՊԵԿ-ից՝ Դավիթ Անանյանի պաշտոնավարման շրջանում։ Սակայն ամենահետաքրքիրն այստեղ չէ։

Այսօր նույն Հայկ Ֆարմանյանը արդեն հայտնվել է նոր քաղաքական ճամբարում՝ ներկայանալով որպես «նոր» դեմք և փորձելով տեղավորվել այն ուժի կողքին, որը հայտարարում է «նախկիններից» լիակատար տարանջատման մասին։

Սա դասական ճամբարափոխության օրինակ է՝ երբ տարիներ շարունակ համակարգի ներսում ձևավորված և այդ նույն համակարգից օգտված մարդիկ արագորեն փոխում են իրենց դիրքավորումը՝ հարմարվելով քաղաքական նոր իրականությանը։

Ով է «նախկինների հետ կապ չունեցող» Հայկ Ֆարմանյանը։

Կենսագական տվյալներով՝ Հայկ Ֆարմանյանը երկար տարիներ աշխատել է ՊԵԿ մաքսային համակարգում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ Արևմտյան մաքսատուն-վարչությունում։ Եղել է մաքսային ձևակերպումների բաժնի պետ։ Այնուհետև տեղափոխվել է մաքսային գործառնությունների բաժնի պետի պաշտոնին։ 2018թ․-ի օգոստոսի 27-ի նշանակվել է փաստաթղթային հսկողության բաժնի պետ։ Սակայն 2018-ից հետո սկսվել է կտրուկ անկում։ Նույն թվականի նոյեմբերի 21-ին ծանուցվել է, որ հնարավոր է ազատում։ Եվ արդեն 2019-ի մարտ ամսին Դավիթ Անանյանի հրամանով ազատվել է մաքսային ծառայությունից։

Ֆարմանյանի կենսագրության մեջ կա մի ուշագրավ դրվագ․ նա նույնիսկ չի հասցրել անցնել պարտադիր ատեստավորումը, քանի որ իր վերջին պաշտոնում աշխատել է մեկ տարուց էլ պակաս։ Ուշադրության է արժանի Ֆարմանյանի պաշտոնների իջեցումների շղթան․ բարձր ազդեցիկ բաժնից ավելի թույլ դիրք, որից հետո՝ վերջնական ազատում։ Ակնհայտ է, որ սա պարզ կադրային տեղաշարժ չէ։ Սա դասական սցենար է, երբ համակարգը մարդուն աստիճանաբար դուրս է մղում։




Այսինքն՝ նա ոչ թե պարզապես «նախկին համակարգի ներկայացուցիչ» է, այլ մարդ, որը այդ համակարգում իր դիրքերը կորցրել է և դուրս մնացել խաղից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ