Ներքին 7 ամիս առաջ - 23:15 25-03-2026

Ռազմիկ Ամյանը միանում է «Խազեր» մրցանակաբաշխության դեմ բոյկոտին. կոշտ արձագանք

«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության շուրջ բարձրացած սկանդալը նոր թափ է ստանում։ Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառումը, դեռ չմեկնարկած, հայտնվել է հայտնի արտիստների քննադատությունների թիրախում։

Մի շարք հայտնի երգիչներ սոցիալական ցանցերում ահազանգել են, որ իրենց անունները հայտնվել են տարբեր անվանակարգերում՝ առանց իրենց համաձայնության կամ հայտ ներկայացնելու։ Մասնակցությունից արդեն հրապարակավ հրաժարվել են Իվետա Մուկուչյանը և Brunette-ը։

Իսկ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ի նշան բողոքի, հայտարարել է երաժշտական ակադեմիայի կազմից դուրս գալու մասին։ Բոյկոտին իրենց աջակցությունն են հայտնել նաև Արամեն և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Այս շղթային է միացել նաև սիրված երգիչ Ռազմիկ Ամյանը։ Իր սոցիալական էջերի «story» բաժնում արտիստը հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ ուղղված կազմակերպիչներին։

«Պահանջում եմ սեփական շահերի համար չօգտագործել իմ անունն ու լսարանը»,- նշել է երգիչը՝ հասկացնելով, որ չի պատրաստվում մաս կազմել նման ձևաչափով անցկացվող միջոցառմանը։

Այս պահին մրցանակաբաշխության շուրջ ստեղծված մթնոլորտը բավականին լարված է։

Հայկական շոու-բիզնեսի առաջատար դեմքերի զանգվածային հրաժարումն ու հրապարակային քննադատությունը լուրջ հարված են հասցրել «Խազեր»-ի հեղինակությանը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում