Ներքին 7 ամիս առաջ - 16:23 25-03-2026

Ես ու Մանոն ուզում էինք բաժանվել. Սարգիս Գրիգորյանն անկեղծացել է

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով հանրությանն առավել հայտնի է իր ամուր ընտանեկան կերպարով, «Rendez Vous» հաղորդման շրջանակներում հանդես է եկել անսպասելիորեն բաց և անկեղծ խոստովանությամբ:

Նա պատմել է կնոջ՝ Մանոյի հետ ունեցած լուրջ հակասությունների և այն դժվարությունների մասին, որոնք քիչ էր մնում հանգեցնեին ամուսնալուծության:

Սարգիսը չի թաքցրել, որ իրենց համատեղ կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթացել:

Ըստ դերասանի՝ իրենց ընտանիքում եղել են և՛ սարսափելի վեճեր, և՛ անհանդուրժողականության պահեր:

«Մենք եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել: Բայց և՛ Մանոն, և՛ ես այնքան խիզախ գտնվեցինք, որ մեր «ես»-ից առավել գնահատեցինք «մենք»-ը»,- նշել է նա:

Չնայած առկա խնդիրներին՝ զույգը գտել է փոխհամաձայնության հասնելու իր բանաձևը: Սարգիսը շեշտում է, որ իրենց հաջողության գաղտնիքը խոսելու և լսելու կարողության մեջ է: Նրանք որդեգրել են մի կարևոր սկզբունք՝ երբեք իրարից նեղացած չպառկել քնելու:

Դերասանի խոսքով՝ մինչև հարցին վերջնական լուծում չտան, նրանք շարունակում են քննարկել խնդիրը: Դա պահանջում է սեփական «ես»-ի խոնարհում և էգոիզմից հրաժարում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը