Ներքին 7 ամիս առաջ - 19:51 24-03-2026

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող։

Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:

Հայաստանը հաստատակամորեն սատարել է միջազգային ջանքերը, որոնք ուղղված են իրազեկվածության բարձրացմանն ու դիմակայունության ամրապնդմանը՝ ակտիվ միջազգային համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու համար։

Ընդգծելով, որ համավարակները պահանջում են ժամանակին և շարունակական առաջնորդություն, համաշխարհային համերաշխություն և բազմակողմ հանձնառություն՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ներդրում ունենալ այս կարևոր գործընթացում՝ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ ապահովելու նշանակալի արդյունք, որը կամրապնդի համաշխարհային հանձնառությունը և կօգնի կառուցել ապագա համավարակների կանխարգելմանն ու արձագանքմանն ավելի լավ պատրաստված աշխարհ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում